23 հոկտեմբերի 2006 - 18:29 AMT
Քաղաքագետ. Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պատերազմ չի լինի
«Հետախուզական պատերազմը» ավարտվել է, սակայն ռուս-վրացական խնդիները ինչպես եղել են, այնպես էլ մնացել են: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) ռեկտոր Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ մշտական ճգնաժամեր են, որոնք աճում են: «Ռուսաստանը, այդ տեսանկյունից, Վրաստանի վրա ազդելու այլեւս միջոցներ չունի: Դե, ինչպիսի՞ տնտեսական պատժամիջոցներ կարող են կիրառվել: Կփակեն գազը, ասենք: Սակայն Վրաստանում գազ հիմնականում օգտագործում են էլեկտրականություն արտադրող ռուսական ընկերությունները: Գուցե, երկու երկրորդական նշանակություն ունեցող նավահանգիստներ փակեն Սեւ Ծովում, իսկ հետ անելու ոչինչ չկա: Իսկ պատերազմ չի լինի»,- նշել է ԶԼՄԿԻ ռեկտորը:

Նա նաեւ ընդգծել է, որ վրացական գինիները եւ հանքային ջուրը արդեն մատակարավում են ռուսական շուկա, ճիշտ է այլ պիտակներով` երրորդ երկրների միջոցով: «Նույնն է նաեւ փոխանցոմների դեպքում: Ասենք, վրացի «խոպանչին» կես տոկոս կկորցնի Ռուսաստանից Վրաստան դրամային փոխանցումներ կատարելիս, բայց միեւնույն է կկատարի փոխանցումը` նույնիսկ Ավտրալիայով: Ժամանակակից աշխարհում ռուսական նման պատժամիջոցները պարզապես չեն աշխատում: Ճիշտ է, չկա Մոսկվա-Թբիլիսի գնացքը, սակայն գոյություն ունեն Մոսկվա-Բաքու եւ Բաքու-Թբիլիսի գնացքները: Այնպես որ, Ռուսաստանը հայտնվել է ենթասպայի այրու դերում, որն ինքն իրեն քոթակել է»,- ասել է հայ քաղաքագետը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ