24 հոկտեմբերի 2006 - 19:25 AMT
Առաջիկա ընտրությունները Հայաստանում կարեւոր քննություն է հանրապետության համար
Ֆրանսիան ամենայն ուշադրությամբ կհետեւի առաջիկա ընտրություններին Հայաստանում, հրաժեշտի մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը ՀՀ-ում: Նրա խոսքերով, ընտրությունները շատ կարեւոր քննություն են հանդիսանում հանրապետության համար, հատկապես նկատի ունենալով Հայաստանի մասնակցությունը Հարեւանության Եվրոպական քաղաքականությանը: «Այն իշխանությունը, որ կընտրվի Հայաստանում, ընդունելի կլինի Ֆրանսիայի համար»,- նշել է Անրի Կյունին` ավելացնելով, որ Ֆրանսիան երբեք չի խառնվում Հայաստանի ներքին գործերին: