26 նոյեմբերի 2002 - 22:16 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ ԵՆ ՉՈՐՍ ԹԵԿՆԱԾՈՒ, ԱՅԴ ԹՎՈՒՄ ՆԱԵՎ ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ
Այսօր Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանն առաջադրվել է առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու: Նրա թեկնածությունն առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից, որի կազմում ընդգրկված են երկրի 287 քաղաքացիներ: Նրանց թվում են «Դաշնակցություն», «Օրինաց Երկիր» կուսակցությունների եւ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Նշենք, որ ներկայումս ՀՀ նախագահի պաշտոնին հավակնում են չորս թեկնածու` Ժողովրդական կուսակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը, «Ազգային Ինքնորոշում» Միավորման ղեկավար Պարույր Հայրիկյանը, քաղաքագետ Արամ Կարապետյանը, որին պաշտպանում է «Սահմանադրական Իրավունք» Միությունը եւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: