26 նոյեմբերի 2002 - 19:31 AMT
ՈՒԺԵՐԻ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՈՒՄԸ ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԿԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ
Ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադար գոյություն ունի ուժերի հաստատված հաշվեկշռի հաշվին, եւ ստեղծված իրավիճակում ռազմական գործողությունների վերսկսումը քիչ հավանական է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` մեկնաբանելով ադրբեջանական զինված ուժերի օգնության հիմնադրամի ստեղծումը եւ այդ կապակցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը: Նա նշել է, որ գտնվելով «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակում` Լեռնային Ղարաբաղը ստիպված է հզորացնել իր բանակը: «Անկասկած, Հեյդար Ալիեւն էլ ձեռնպահ չի մնում իր բանակի նկատմամբ նման ձգտումներից, բայց դա դեռեւս ոչնչի մասին չի խոսում: Իսկ Ադրբեջանի սպառնալիքներին մենք արդեն հարմարվել ենք»,- նշել է Օհանյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան բանակի ոգին այնքան բարձր է, որ այն պատրաստ է արժանի հակահարված տալ ցանկացած հակառակորդի: