Քաղաքական բռնաճնշումների զոհերին նվիրված հուշարձանը, որը պետք է տեղադրվի Մոսկվայի կենտրոնում, կստեղծվի Գեորգի Ֆրանգուլյանի նախագծով։ Այս մասին տեղեկացնում է քանդակագործի պաշտոնական կայքը:
Հուշարձանի նախագիծն ընտրելու նպատակով անցկացված մրցույթին ներկայացվել էր 336 աշխատանք: Դրանցից մասնագիտական ժյուրին ընտրել է Ֆրանգուլյանի «Վշտի պատ» նախագիծն, որն իրենից ներկայացնում է տարածքային երկկողմանի մակերևույթ՝ կազմված մարդկային սխեմատիկ ուրվագծերից:
Համացանցում սկսվել է հուշարձանը կանգնեցնելու համար անհրաժեշտ դրամահավաքը։ Այն մտադիր են տեղադրել 2016-ի հոկտեմբերի կեսերին։
Քաղաքական բռնաճնշումների զոհերի հիշատակին հուշարձան կանգնեցնել առաջարկել են ռուսական իրավապաշտպան ընկերությունները: Նախաձեռնությունը ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցությունը։
Քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանն Եկատերինբուրգում ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակն է: Նրա խոսքով՝ հուշարձանը մարմնավորում է 1990-ականների ոգին` հին հայացքների փլուզումն ու դեպի նոր կյանք առաջին քայլը: Հուշարձանը պատրաստվել է սպիտակ մարմարից: 2011-ի փետրվարի 1-ին ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը հանդիսավոր կերպով բացել է հուշարձանը:
Ֆրանգուլյանը նաև Մոսկվայում գրող Բուլատ Օկուջավայի հուշարձանների հեղինակն է:
Գեորգի Ֆրանգուլյանը ռուսաստանաբնակ քանդակագործ է` ծնունդով Թբիլիսիից: Նա Արբատում Բուլատ Օկուջավայի և Նովոդևիչևի գերեզմանոցում` Բորիս Ելցինի հուշարձանի հեղինակն է: Ֆրանգուլյանի աշխատանքները գտնվում են Ռուսաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում, Ուզբեկստանում, Հունգարիայում, Բուլղարիայում, Իտալիայում, Բելգիայում: Նրա քանդակները ներկայացված են նաև Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ա. Ս. Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում և այլուր: