26 նոյեմբերի 2002 - 19:33 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԵՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՊՀ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՆ-ՆԵՐԻ ՄԻՋԵՎ` ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նոյեմբերի 27-ին Մոսկվայում անցկացվելու են ԱՊՀ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ խորհրդակցություններ` Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման խնդիրների վերաբերյալ: Ռուսաստանյան ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, ԱՊՀ Գործադիր կոմիտեի ներկայացուցիչ Յուրի Ուսատին նշել է, որ հանդիպման ընթացքում ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչները կտեղեկացնեն ԱՊՀ երկրների իրենց գործընկերներին վերջերս Բրյուսելում կայացած Ռուսաստան-Եվրամիություն վեհաժողովի, ինչպես նաեւ այսպես կոչված «կալինինգրադյան հարցի» վերաբերյալ ձեռքբերումների արդյունքների մասին: Բացի այդ, խոսքը կգնա ԱՊՀ երկրների եւ Եվրամիության համատեղ ջանքերի համակարգման մասին ահաբեկչության եւ հանցավորության տարածմանը հակազդելու գործում: ԱՊՀ երկրների ԱԳՆ բաժանմունքների ղեկավարների մակարդակով նման խորհրդակցությունները, որոնք անց են կացվում տարվա մեջ ավելի քան տասը անգամ, հնարավորություն են տալիս մտքեր փոխանակել այս կամ այն խնդրի վերաբերյալ, տեղեկացրել է Յուրի Ուսատին: