26 նոյեմբերի 2002 - 18:45 AMT
ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍԿՍՎԵԼ Է ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԻ ԵՎ ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ
Այսօր Մոսկվայում սկսվել է ԱՊՀ երկրների մայրաքաղաքների եւ խոշոր քաղաքների միջազգային վեհաժողովի վեցերորդ նստաշրջանը: Նստաշրջանի օրակարգի գլխավոր թեման քաղաքային տնտեսության խնդիրներն են: Վեհաժողովը միավորում է ԱՊՀ երկրների յոթ մայրաքաղաքների եւ 19 խոշոր քաղաքների գործադիր իշխանության ներկայացուցիչներին` նպատակ ունենալով իրականացնել համատեղ գործունեություն հաջող սոցիալ-տնտեսական զարգացման համար: