30 հոկտեմբերի 2006 - 12:52 AMT
Այսօր Հայաստանի նախագահը աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Կրեմլում Հայաստանի նախագահը առանձնազրույց կունենա Ռուսաստանի նախագահ` Վլադիմիր Պուտինի հետ: Այցի ընթացքում Ռ. Քոչարյանը հանդիպումներ կունենա նաեւ ՌԴ կառավարության նախագահ Միխաիլ Ֆրադկովի եւ Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովի հետ: Մոսկվայում Հայաստանի նախագահը կմասնակցի մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: