30 հոկտեմբերի 2006 - 13:29 AMT
Վարդան Օսկանյանը կմասնակցի ՍՏՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը
Այսօր Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը մեկնում է Մոսկվա` անցկացվելիք Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) արտգործնախարարների խորհրդի 15-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով, որն անցնելու է հոկտեմբերի 31- նոյեմբերի 1-ը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանը կմասնակցի օրակարգային քննարկումներին եւ հանդես կգա ելույթով: