30 հոկտեմբերի 2006 - 14:39 AMT
Մինչեւ 2007 թվականի կեսը ՎՈՒԱՄ-ը պատրաստվում է խաղաղապահ կոնտնգենտ ստեղծել
«Հանուն ժողովրդավարության եւ տնտեսական զարգացման կազմակերպություն ՎՈՒԱՄ»-ի խաղաղապահ կոնտինգենտը կստեղծվի մինչեւ 2007 թվականի կեսը: Այդպիսի տեղեկատվություն կա Ուկրաինայի Պաշտպանության նախարարության մամլո ծառայության հաղորդագրության մեջ, որում մեջբերվում է ռազմական գերատեսչության նախարար Անատոլի Գրիցենկոն: Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշենկոն, Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Մոլդավիայի նախագահ Վլադիմիր Վորոնինը 2006 թվականի մայիսի 23-ին հաստատել են ՎՈՒԱՄ կանոնադրությունը: Սույն թվականի մայիսի վերջում Ուկրաինայի պաշտպանության նախարարը եւ Ադրբեջանի նախարար Սաֆար Աբիեւը Բաքվում կայացած հանդիպման ժամանակ նախաձեռնեցին համատեղ խաղաղապահ ստորաբաժանում ստեղծելու հարցի դիտարկմումը ՎՈՒԱՄ գլխավոր շտաբերի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, հայտնում է ՌԲԿ-ն: