Հոկտեմբերի 10-16-ը բարեգործական համերգներով Հայաստանում է գտնվում Դանիայի Յուլանդի շրջանի Հերնինգ քաղաքի «ՄիդՎեստ» աղջիկների երգչախումբը, որը ղեկավարում է Դորթե Բիլը: Համերգներն անցկացվում են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում և նվիրվում դանիացի միսիոներներ Մարիա Յակոբսենի և Քարեն Եփփեի հիշատակին:
Հոկտեմբերի 11-ին երգչախումբն արդեն ելույթ է ունեցել Վանաձորում, հոկտեմբերի 12-ին՝ Գյումրիում, հոկտեմբերի 14-ին՝ Երևանում՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, երեկ՝ Դիլիջանում, այսօր էլ՝ ամսի 16-ին, դանիացի աղջիկները կերգեն Ծաղկունքում:
Երգացանկում ընդգրկված են դասական, հոգևոր, ժամանակակից և արևմտաեվրոպական ստեղծագործություններ, դանիական ժողովրդական երգեր` խորեոգրաֆիկ կատարումներով, երգչախումբը կատարում է նաև հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ: