7 նոյեմբերի 2006 - 15:46 AMT
Թուրքիան հայտարարում է երկրի Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու պատրաստակամության մասին
Թուրքիայի կառավարությունը հայտարարել է երկրի Քրեական Օրենսգրքի 301 հոդվածը փոփոխելու պատրաստակամության մասին: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ կառավարությունը պատրաստ է փոփոխել Քրեական Օրենսգրքի 301 հոդվածը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում «թուրք ազգին վիրավորելու համար»: «Վերջին շրջանում Քրեական Օրենսգրքի թուրք ազգին վիրավորելու մասին հոդվածը շատ մեղադրանքներ է առաջացնում ԵՄ կողմից: Մենք պետք է վերանայենք այն - դարձնենք ավելի կոնկրետ, որպեսզի համապատասխանեցնեք միջազգային իրավունքի նորմերին»,- հատարարել է Թուրքիայի վարչապետը: Հիշեցնենք, որ 301 հոդվածը քրեական պատիժ է նախատեսում է Հայոց Ցեղասպանության հիշատակման համար, հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը: