Ադրբեջանի ԱԳՆ-ն կարող է համալրել իր զավեշտալի «սև ցուցակը»` ներառելով նաև գրող Սերգեյ Դովլաթովի ընտանիքի անդամներին:
Ինչպես հայտնում է Vesti.Az-ը, պատճառը գրողի կնոջ` Ելենա Բրոդսկայայի, և դստեր` Եկատերինա Դովլաթովայի այցն էր Լեռնային Ղարաբաղ:
Հանգուցյալ գրողի ընտանիքը ներկա է եղել Ստեփանակերտում «Դովլաթովի 5 անկյունները» նոր փաստագրական ֆիլմի փակ ցուցադրությանը, որի հեղինակներն են լրագրողներ Ազա Բաբայանը և Վադիմ Դուբնովը:
Մինչդեռ Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում հայտնվելու հեռանկարն ամենևին չի մտահոգում Եկատերիան Դովլաթովային: «Ինձ դա բոլորովին չի մտահոգում: Հուսուվ եմ, ձեզ նույնպես»,-ասել է նա:
Սերգեյ Դովլաթովը ծնվել է 1941 թ. սեպտեմբերի 3-ին Ուֆայում: Սերգեյ Դովլաթովի հայրը ազգությամբ հրեա, թատերական ռեժիսոր Դոնատ Մեչիկն էր, իսկ մայրը՝ ազգությամբ հայ, գրականության սրբագրիչ, Նորա Սերգեյի Դովլաթյանը։ Դովլաթովի ծնողները Բաշկիրիայի մայրաքաղաք էին էվակուացվել պատերազմի սկզբին: 944 թվականից Դովլաթովը ապրել է Լենինգրադում (Այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։ 1959 թ ընդունվում է Լենինգրադի Ժդանովի անվան համալսարանի լեզվաբանական ֆակուլտետ և սովորում երկուսուկես տարի, որտեղ և շփումներ է ունենում հանրաճանաչ գրողների և նկարիչների հետ, ինչպիսիք էին Եվգենի Ռեյնը, Իոսիֆ Բրոդսկին, գրող Սերգեյ Վոլֆը, նկարիչ Ալեքսանդր Նեժդանովը և ուրիշները։ Համալսարանից հեռացվել է վատ սովորելու պատրվակով։ Հետո հաջորդել են բանակային ծառայության 3 տարիները ներքին գործերի զորքերում:
Դովլաթովի առաջին «Հինգ անկյուններ» ժողովածուն ոչնչացվեց Էէստի Ռաամատ հրատարակչությունում Էստոնական ԽՍՀ-ի ՊԱԿ-ի հրամանովԱմսագրերը մերժում էին նրա ստեղծագործությունները։ Արտադրական թեմայով «Հարցազրույց» պատմվածքը լույս է տեսել 1974 թ., «Յունոստ» ամսագրում։ Դովլաթովը իր ստեղծագործությունները հրատարակում էր ոչ օրինական կերպով, ինչպես նաև տարագրության մեջ հրատարակվող «Կոնտինենտ», «Ժամանակը և մենք» ամսագրերում։ 1976 թ. հեռացվել է ԽՍՀՄ Ժուռնալիստների միությունից։
1978 թ. իշխանությունների հետապնդումների պատճառով Դովլաթովը արտագաղթեց ԱՄՆ և բնակություն հաստատեց Նյու-Յորքում։ Այստեղ նա դարձավ ռուս վտարանդի մտավորականների կողմից բացված «Նոր ամերիկացի» շաբաթաթերթի գլխավոր խմբագիրը։ Այս ամսագրի խմբագրակազմի անդամներն էին Բորիս Մետերը, Ալեքսանդր Գենիսը, Պյոտր Վայլը, բալետային և թատերակա լուսանկարիչ Նինա Ալովերտը, պոետ և էսսեիստ Գրիգորի Ռիսկինը և ուրիշներ։ Թերթը արագորեն ճանաչում գտավ էմիգրանտների շրջանում։ Հաջորդաբար լույս էին տեսնում Դովլաթովի արձակ ստեղծագործությունները։ Նա 80-ականների կեսերին արդեն մեծ հաջողություն ուներ ընթերցողների շրջանում և տպագրվում էր հեղինակավոր «The New Yorker» պարբերականում։
Տարագրության 12 տարիներին թողարկել է 1 գիրք ԱՄՆ-ում և Եվրոպայում։ ԽՍՀՄ-ում նրան գիտեին ոչ օրինական հրատարակություններից և «Ազատություն» ռադիոկայանի հեղինակային հաղորդման շնորհիվ։ Սերգեյ Դովլաթովը վախճանվել է 1990 թ.-ի Օգոստոսի 24ին սրտի նոպայից։ Թաղված է Նյու Յորքի Քվինս թաղամասի հրեական Մաունթ Հեբրոն գերեզմանատան հայկական մասում։ 2014 թ. հունիսի 28-ին ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքի քաղաքային իշխանությունների որոշմամբ Քուինս շրջանում բացվել է գրող Սերգեյ Դովլաթովի անվան՝ Sergei Dovlatov Way փողոցը, որտեղ նա բնակվել է 10 տարի
Սերգեյ Դովլաթովը պաշտոնապես ամուսնացած է եղել 2 անգամ։ Առաջին անգամ ամուսնացած է եղել Ասյա Պեկուրովսկայայի հետ՝ 1960-1968 թթ.: 1970 թ., արդեն ամուսնալուծությունից հետո ծնվեց նրա դուստրը՝ Մարիա Պեկուրովսկայան, ով այժմ հանդիսանում է Universal Pictures կինոընկերության գովազդային բաժնի փոխնախագահը։ Երկրորդ կնոջից՝ Ելենա Դովլաթովայից ունի երկու զավակ՝ Եկատերինան (ծնվ.1966 թ) և Նիկոլայը (Նիկոլաս Դուլի, ծնվ. 1984 թ), որը ծնվել է արդեն ԱՄՆ-ում։ Նրա դուստր Ալեքսանդրան (ծնվ. 1975 թ.) ծնվել է քաղաքացիական կնոջից՝ Տամարա Զուբինովայից: