2015-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ` Հայաստանում կնքվել է 440 հազար 286 ԱՊՊԱ պայմանագիր, որոնց համար հաշվեգրված ապահովագրավճարները կազմել են մոտ 13,1 մլրդ դրամ: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն:
2015-ի օգոստոսի հետ համեմատ կնքված պայմանագրերի ցուցանիշն աճել է 3 հազար 152-ով, իսկ տարեսկզբի համեմատ՝ 826-ով:
Ընդհանուր առմամբ, նշված ժամանակահատվածում ԱՊՊԱ բավարարված դիմումների համար ապահովագրողների կողմից վճարվել է մոտ 5 մլրդ 742,693 մլն դրամ, գրում է Panorama.am-ը:
Ամենաշատ պայմանագրերը կնքել է «Ռոսգոստրախ-Արմենիա»-ն` 142,591 պայմանագիր, որոնցով հաշվեգրված ապահովագրավճարների մեծությունը կազմել 4 մլրդ 338,244 մլն դրամ: Երկրորդը «Ինգո Արմենիա»-ն է` 97 հազար 358 ԱՊՊԱ պայմանագրերով և հավաքագրված 2 մլրդ 928,122 մլն դրամով: Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Նաիրի ինշուրանս»-ը` 66 հազար 942 պայմանագրերով ու մոտ 2 մլրդ 072,303 մլն դրամով:
6 ապահովագրողը միասին 2015-ի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ընդունել են հատուցում ստանալու համար ներկայացված 29,273 դիմում, որոնցից բավարարվել են 27,869 -ը:
Նշված ժամանակահատվածում հատուցումից հրաժարվելու մասին դիմումների քանակը կազմել է 219, իսկ մերժված դիմումների քանակը՝ 547: