23 հոկտեմբերի 2015 - 16:34 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Մոսկվայի ՄԳԻՄՈ-ի շրջանավարտների համաժողովը՝ Երևանում [ֆոտոռեպորտաժ]

Հոկտեմբերի 22-ին Երևանում մեկնարկել է Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետինստիտուտի շրջանավարտների III միջազգային համաժողովը, որը կտևի մինչև ամսի24-ը: Այն մեկ հարթակում է հավաքել դիվանագետների՝ աշխարհի մոտ 60 երկրից. նրանց թվում են պետական պաշտոնյաներ, հայտնի տնտեսագետներ, մշակութային գործիչներ և բիզնես-հանրության ներկայացուցիչներ:

Համաժողովը կազմված է արևելյան արդիական խնդիրներին վերաբերող լիագումար նիստերից: Մասնակիցներն անդրադառնալու են տարածաշրջանային ինտեգրման գործընթացների, եվրասիական ինտեգրման շրջանակներում Հայաստանի հետագա զարգացման, դիվանագիտական կարգավորման մեխանիզմների, Մերձավոր Արևելքի և Իրանի նոր իրավիճակի, աշխարհի փոխհարաբերությունների համակարգում Չինաստանի տնտեսական մոդելի տեղի և Մետաքսի ճանապարհի հեռանկարների հարցերին:

Համաժողովի անցկացման վայրը և քննարկումների ընդհանուր թեման պայմանավորված են 2015-ին Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի հիմնադրման 200-ամյակի տոնակատարությամբ:

Ֆորումի մասնակիցները

Արևելյան լեզուների Լազարյան ճեմարանի 200-ամյակին նվիրված նամականիշի է մարումը

Ռեկտոր Տորկունով ՀՀ նախագահին է հանձնում ինստիտուտի գիտխորհրդի որոշմամբ թողարկված հատուկ հուշամեդալը, որով Սերժ Սարգսյանը պարգևատրվել է

ՖՈՏՈՇԱՐՔ