Ռուսաստանի Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի քաղաքի մոտ Մոսկվա-Երևան ուղղությամբ ուղևորատար ավտոբուսի վթարում զոհված Հայաստանի քաղաքացիների դիերը Հայաստան կտեղափոխվեն նոյեմբերի 5-ին ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ օդանավով:
Այդ մասին, «Մոսկովսկի կոմսոմոլեց» պարբերականի հաղորդմամբ, հայտարարել է ՌԴ տրանսպորի նախարար Մաքսիմ Սոկոլովը Տլուլայի մարզի կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ:
Սոկոլովի խոսքերով, ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանձնարարել է ամեն կերպ աջակցել տուժածներին ու միջոցներ ձեռնարկել վթարի հետևանքների վերացման համար: Խորհրդակցությանը մասնակցել են նաև ՀՀ պաշտոնյաններ:
Ավելի վաղ ուղևորատար ավտոբուսի վթարի վայր են մեկնել ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը և առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Պաշտոնյաները տեղում ռուս գործընկերների հետ համակարգում ենզոհված 8 ուղևորի դիերը Հայաստան տեղափոխելու, տուժած քաղաքացիներին և նրանց ընտանիքներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու աշխատանքները:
Ավտոբուսի վթարի կապակցությամբ ՀՀ նախագահի հանձնարարությամբ ՀՀ վարչապետի կողմից ստեղծված հանձնաժողովը, որը գլխավորում է Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, նոյեմբերի 3-ին նիստ է գումարել:
Ոստիկանության և Առողջապահության նախարարության պաշտոնյաները ներկայացրել են վթարի հետևանքով զոհված և վիրավորված քաղաքացիների մասին վերջին տեղեկությունները։
ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի. Հակոբյան Գառնիկ Գուրգենի (ծնվ. 1961թ.), Բադալյան Հրաչ Արտավազդի (ծնվ. 1981թ.), Մանուկյան Գագիկ Արմենի (ծնվ. 1961թ.), Ստեփանյան Վարուժ Ստեփանի (ծնվ. 1954թ.), Նալբանդյան Սպարտակ Ցոլակի (ծնվ. 1947թ.), Ալիխանյան Հակոբ Լյուդվիգի (ծնվ. 1960թ.), Հովհաննիսյան Հայկ Ժորայի, Հովհաննիսյան Արտաշես Ավետիքի (ծնվ. 1980թ.):
Հիվանդանոցային բուժում է ստանում վթարից տուժած 33 մարդ. նրանցից 11-ը վերակենդանացման բաժանմունքում է: Նոյեմբերի 3-ի՝ ժամը 16:20-ի դրությամբ հայտնի է նաև, որ 8 քաղաքացի ստացել է ամբուլատոր բուժօգնություն` Հարությունյան Է.Ռ. (47տ.), Գալստյան Ա.Ա. (23տ.), Իսկանդարյան Մ.Ա. (22տ.), Հարությունյան Գ.Ռ. (42 տ.), Մկրտչյան Ա.Մ. (24տ.), Ռուշանյան Ժորա Արայիկի (17տ.), Հարությունյան Գայանե Ռուստամի (40տ.), Գալստյան Արարատ Արմենի (23տ.):
Ուզլովայա ԲԿ-ում գտնվող 16 տուժածից 6-ը վերակենդանացման բաժանմունքում են, 2-ը՝ վիրաբուժական և 8-ը՝ վնասքաբանական:
Իսպիրյան Գեորգի Աշոտի (ծնվ. 1980թ.), Սարգսյան Սերյոժա Կարենի(ծնվ. 1960թ.), Երեմյան Անուշավան Ռադնիկի (ծնվ. 1960թ.), Նահապետյան Հակոբ Ստեփանի (ծնվ. 1947թ.), Ունուսյան Լևոն Մաքսիմի (ծնվ. 1944թ.), Արիկոնյան Սարգիս Մկրտչյան Շալիմի, Օհանյան Ժորա Օմիրի (ծնվ. 1951թ.), Հովհաննիսյան Արթուր, Հակոբյան Տիգրան Գարիմի (ծնվ. 1985թ.), Գրիգորյան Սաքո Փաշիկի (ծնվ. 1979թ.), Սերոնյան Մկրչյան Կամո (ծնվ. 1951թ.), Գոհար Գասպարյան (ծնվ. 1976թ.), Արկադի Համբարձումյան (ծնվ. 1923թ.), Եսայան Եսավ (ծնվ. 1921թ.) Կիրեևսկի ԲԿ-ում գտնվող 13 տուժածից 5-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, մյուսները՝ վնասվածքաբանական:
Թովմասյան Ռազմիկ Ռոբերտի (ծնվ. 1981թ.), Անտոնյան Ռադիկ Աշոտի (ծնվ. 1972թ.), Սաֆարյան Կարեն Արմենի (ծնվ. 1985թ.), Երեմիշյան Նարինե Կարենի (ծնվ. 1961թ.), Ասրյան Ապրես Ռուբենի (ծնվ. 1966թ.), Առագելյան Սարգիս Սերգեյի (ծնվ. 1987թ.), Սարգսյան Գայանե Վելիկի (ծնվ. 1963թ.), Մինասյան Հունան Թովմասի (ծնվ. 1989թ.), Խուրչուրյան Արման (ծնվ. 1986թ.), Երեմյան Արմեն (ծնվ. 1987 թ.), Ղարաղանյան Սիմոն Հայկազի (ծնվ. 1975թ.), Դանիելյան Վովա Սամվելի (ծնվ. 1976թ.), Ագոջանյան Կարպիս (ծնվ. 1950թ.)
Նովոմոսկովսկի ԲԿ-ում ստացիոնար բուժում են ստանում՝Թադևոսյան Սելան Սերոժի (ծնվ. 1960թ. բնակության վայրը՝ ՌԴ, Տվերի շրջան), Կոսոբողլյան Գարիկ Արմենի (ծնվ. 1984թ. բնակության վայրը՝ ՀՀ), Չապարյան Քնարիկ Մովսեսի (ծնվ. 1970թ., բնակության վայրը՝ ՀՀ)
Անվտանգ տարածք՝ «Երիտասարդություն» կինոթատրոն, տեղափոխվածների հետ ներկա պահին աշխատում են տեղի ոստիկանության ներկայացուցիչները; Այնտեղ են գտնվում.Կարեն Ալեքսանդրի Խաչատրյան (ծնվ. 1994թ.), Գուրգեն Ռադիկի Անտոնյան (ծնվ. 1998թ.), Հրայր Տոնոյի Սահրադյան, Գագիկ Հովնանի Սիմոնյան (ծնվ. 1994թ.), Արամ Վաչագանի Մարտիրոսյան (ծնվ. 1999թ.), Յուրիկ Արամի Ադամյան (ծնվ. 1964թ.), Արսեն Ռազմիկի Մակարյան (ծնվ. 1972թ.), Կարեն Ռուդիկի Զաքարյան (ծնվ. 1979թ.), Էդգար Լևոնի Կարապետյան (ծնվ. 1972թ.), Արթուր Սարգիսի Մատիկյան (ծնվ. 1976թ.), Ժորա Արայի Ռուշանյան (ծնվ. 1998թ.), Քնարիկ Վազգենի Ռուշանյան (ծնվ. 1980թ.):
Տուլայի տարածաշրջանի ՃԿԿ-ում բացվել է թեժ գիծ` (007 487) 221 1609, գործում է նաև ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ թեժ գիծ` 911 կամ (010) 36 02 97
Վթարի առնչությամբ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում բացվել է թեժ գիծ՝ 59-01-02, 59-01- 04, 59-01-05 հեռախոսահամարներով և Transport@ mtc.am էլեկտրոնային հասցեով։
Նոյեմբերի 3-ի երեկոյան Ազատության հրապարակում մոմավառություն է տեղի ունեցել՝ ի հիշատակ Ռուսաստանի Դաշնության Տուլայի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մահացածների, գրում է Panorama.am-ը:
Ռուսաստանի հայերի միության (ՌՀՄ) նախագահ Արա Աբրահամյանի փոխանցմամբ, Տուլայի մարզում ավտոբուսի վթարի կապակցությամբ չեղյալ են հայտարարվել նոյեմբերի 4-ին միության բոլոր տոնական միջոցառումները Մոսկվայում, այդ թվում՝ ավանդական տոնական համերգը Կրեմլում:
Տուլա են ժամանել ՌԴ-ում Հայաստանի դեսպանության, Ռուսաստանի հայերի միության ներկայացուցիչները: