21 նոյեմբերի 2006 - 17:47 AMT
Վ. Օսկանյանը ԵԱՀԿ ՄԽ հետ քննարկել է Մինսկում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հնարավորությունը
Նոյեմբերի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովին եւ Բեռնար Ֆասիեին: Հանդիպման ժամանակ կողմերը շարունակեցին նոյեմբերի 14-ին Բրյուսելում սկսված քննարկումները` Ղարաբաղյան կարգավորման սկզբունքների շուրջ: Կողմերը շոշափեցին նաեւ նոյեմբերի 28-29-ը Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթաժողովի շրջանակում երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման օրակարգի մանրամասները: Օրվա ընթացքում համանախագահներին ընդունել էր ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: