22 նոյեմբերի 2006 - 15:00 AMT
Վրացական հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ չկան ոչ Ախալքալաքում, ոչ Բոգդանովկայում
Վրացական հատուկ նշանակության զորքերի ստորաբաժանումներ չկան ոչ Ախալքալաքում, ոչ Բոգդանովկայում: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել «Ջավախքի նորություններ» գործակալության խմբագիր Արմեն Գրիգորյանը Ախալքալաքից: Նրա խոսքերով, տեխնիկայի եւ զինվորական հագուստով մարդկանց տեղաշարժ չի նկատվում: «Հավանաբար, լուրերը տարածվել են Հայաստանի եւ Վրաստանի սահմանագծի Ժդանովկա մաքսակետում ոստիկանության մեծ կուտակման հետեւանքով, որոնց նպատակն էր նոյեմբերի 20-ին կայացած բողոքի ակցիայի մասնակիցների զննումը` կտրող եւ սուր առարկաների հայտնաբերման նպատակով: Զննման արդյունքում ժամանակավորապես առգրավվել է շուրջ 40 ավտոմեքենա, մի քանի բահ եւ փայտ կտրելու կացին»,-ասել է Գրիգորյանը: