22 նոյեմբերի 2006 - 16:19 AMT
Ի.Ալիեւը կհամաձայնվի հանդիպել Ռ.Քոչարյանի հետ, եթե «քննարկման համար կոնկրետ առարկա լինի»
Եթե քննարկման համար կոնկրետ առարկա լինի, ապա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կհամաձայնվի հանդիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ մասին նոյեմբերի 22-ին լրագրողներին է հայտարարել Ադրբեջանի նախագահի գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը: Նա նշել է, որ ակնկալում է, թե Ադրբեջանի նախագահի հետ համանախագահների հանդիպմանը կորոշվեն այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցային գործընթացում որոշակի հաջողության հասնելու համար: «Կարծում եմ, որ համանախագահների ջանքերը թույլ կտան առաջընթացի հասնել բանակցային գործընթացում»,-հայտարարել է Ն. Մամեդովը, հաղորդում է «Թրենդը»: