17 նոյեմբերի 2015 - 12:02 AMT
ՖՈՏՈՇԱՐՔ
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը՝ ՖԱՖ-ի հաջորդ երթի պահանջ [ֆոտոռեպորտաժ]

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների ՖԱՖ՝ «Առաջին ճակատի» շարժման ակտիվիստները նոյեմբերի 16-ի երեկոյան բողոքի երթ են անցկացրել դեպի Ֆուտբոլի ֆեդերացիա՝ պահանջելով հավաքականի համար բարձրակարգ մարզիչ, տարբեր կոնֆլիկտների պատճառով ֆուտբոլիստներին չհրավիրելու պրակտիկայի վերանայում և ազգային հավաքականի խաղերի տոմսերի գների իջեցում:

Երթի մի քանի մասնակից Խանջյան փողոցի վրա ճայթուկներ են գործածել, ինչի պատճառով ոստիկանները 4 երիտասարդի փորձել են բերման ենթարկվել, բայց տեղի տալով երթի մասնակիցների պահանջներին՝ նրանց ազատ արձակել, բողոքի ակցիայի մասնակիցներին հորդորելով չդիմել հակաիրավական քայլերի։

Հաջորդ երթը կկայանա նոյեմբերի 20-ին, արդեն ՀՖՖ նախագահի հրաժարականի պահանջով:

ՖՈՏՈՇԱՐՔ