24 նոյեմբերի 2006 - 15:37 AMT
Քաղաքագետ. ԵԱՀԿ ՄԽ առաջարկները չեն կարող ընդունելի լինել Ադրբեջանի համար
Այսօրվա պայմաններում, ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները, որոնք ընդգրկված են այսպես կոչված շրջանակային համաձայնագրում, չեն կարող ընդունելի լինել Ադրբեջանի համար: Այդ մասին հայտարարել է Քաղաքական ինովացիաների եւ տեխնոլոգիաների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն: Քաղաքագետը չի հավատում երկու նախագահների առաջիկա հանդիպման ձեւական բնույթին: «Առաջիկա հանդիպումը ամենապատասխանատուն է բանակցային գործընթացի ողջ ընթացքում, որից կարելի է իրական արդյունք ակնկալել, նույնիսկ եթե արդյունքում կողմերը ոչ մի փաստաթուղթ չստորագրեն»,-նշել է նա: Իր հերթին վերլուծաբան Ռասիմ Աղաեւը գտնում է, որ նախագահների մակարդակով անցնող հանդիպումը չի կարող ձեւական բնույթ կրել: «Միեւնույն ժամանակ նախագահները համաձայնվել են հանդիպել, չելնելով իրենց անձնական մղումներից: Նրանց վրա ճնշում է եւ ստիպում է նման որոշումներ կայացնել միջազգային հանրությունը»,-կարծում է քաղաքագետը:

Ինչ վերաբերում է այժմ կողմերի միջեւ քննարկվող ԵԱՀԿ ՄԽ առաջարկներին, նշում է նա, ապա դրանք համապատասխանում են եվրոպացիների խաղաղության եւ փոխզիջման մասին պատկերացումներին, սակայն դրանց պատրաստ չեն որ Հայաստանում, ոչ Ադրբեջանում: «Կողմերը չեն կարող պայմանավորվել գլխավոր հարցի` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ»,-ընդգծել է Աղաեւը, գրում է «Էխո» թերթը: