25 նոյեմբերի 2006 - 14:08 AMT
Ֆրանսիան եւ Ռուանդան խզել են դիվանագիտական հարաբերությունները, պատճառը` ցեղասպանությունն է
Ռուանդայի իշխանությունները առաջարկել են ֆրանսիացի դիվանագետներին լքել երկրի տարածքը, ինչպես նաեւ ետ են կանչել իրենց ներկայացուցիչներին Փարիզից: Իր հերթին Ֆրանսիան խզել է դիվանագիտական հարաբերությունները Ռուանդայի հետ: Սկանդալը բորբոքվել է ֆրանսիական իշխանությունների 1994 թվականի ցեղասպանության մասնակցության մեղադրանքով մի շարք ձերբակալություններ կատարելու որոշման առիթով: Ֆրանսիացի դատավորը կալանքի թույլտվություն է տվել Ռուանդայի նախագահ Պոլ Կագամեի շրջապատից ինը հոգու ձերբակալման համար: Նրանց մեղադրում են այն ինքնաթիռի վթարին մեղասակից լինելու համար, որտեղ գտնվում էր Ռուանդայի նախկին նախագահը: Հետագայում այդ միջադեպը զանգվածային ջարդ հրահրեց երկրում: Ֆրանսիան ստանձնեց այդ գործի հետաքննությունը, քանի որ խփված ինքնաթիռի անձնակազմը կամված էր Ֆրանսիայի քաղաքացիներից, իսկ զոհված օդաչուների հարազատները պնդում էին հետաքննություն անցկացնելու անհրաժեշտությունը: Ռուանդայի ներկայիս նախագահը մեղադրվում է այն բանի համար, որ սպանությունը կատարվել է նրա հրահանգով: Ինքը Պ.Կագամեն հերքում է դա: Իր հասցեին հնչած մեղադրանքները նա անվանել է «սկանդալային» եւ որոշել է ետ կանչել դիվանագետներին, հաղորդում է BBC-ին:

Շուրջ 800 հազար մարդ է զոհվել այդ միջադեպի արդյունքում թութսիների եւ խուտուների` Ռուանդայում բնակվող երկու էթնիկ խմբերի միջեւ հրահրված 100-օրյա դիմակայության հետեւանքով: Երկրի զոհված նախագահ Ջուվենալ Խաբարիմանը չափավոր խուտուների թվին էր պատկանում: Այն դեպքում երբ Պ.Կագամեն գլխավորում էր դիմակայող ծայրահեղական Ռուանդայի հայրենասիրական ճակատը: Ֆրանսիացի դատավորը համոզված է, որ այն արկերը, որոնց միջոցով խփվել է ինքնաթիռը, կային միայն Ճակատի ապստամբների մոտ: Ի պատասխան Պ.Կագամեի հասցեին հնչած մեղադրանքների 25 հազար մարդ է մասնակցել Ռուանդայի մայրաքաղաք Կիգալիում կայացած հակաֆրանսիական ցույցին: