25 նոյեմբերի 2006 - 15:00 AMT
ՆԱՏՕ-ն մտադիր է ընդլայնել իր պարտավորությունների շրջանակը
ՆԱՏՕ-ի դաշինքը մտադիր է ապագայում իր պարտավորությունների շրջանակում ընդգրկել ահաբեկչության դեմ պայքարը եւ բնական հանածո ռեսուրսների հանքավայրերի անվտանգության ապահովումը: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է բրիտանական Financial Times թերթը, հղում անելով մի գաղտնի փաստաթղթի, որը քննարկվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի Ռիգայում կայանալիք գագաթնաժողովում: Ըստ թերթի, ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարներն արդեն հավանություն են տվել այդ հայեցակարգին, որը կոչված է ուրվագծել եւ քաղաքական ուղղվածություն հաղորդել դաշինքի բարեփոխման գործընթացին մոտակա 10-15 տարիների համար: Ապագայում, ասվում է փաստաթղթում, ՆԱՏՕ-ն պետք է ի վիճակի լինի զուգահեռաբար անցկացնել մի քանի միջազգային օպերացիա, հաղորդում է Deutsche welle-ն:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կանցնի Ռիգայում 2006 թվականի նոյեմբերի 28-29-ին: