24 նոյեմբերի 2015 - 13:58 AMT
ՀՀ կժամանի Սերբիայի պաշտպանության նախարարը

Նոյեմբերի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սերբիայի Հանրապետության պաշտպանության նախարար Բրատիսլավ Գաշիչի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Նոյեմբերի 25-ին` ժամը 10.00-ին, ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը:

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 19-ի նիստում գործադիրի կողմից հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության կառավարությունների միջևպաշտպանության բնագավառում գործակցության մասին» համաձայնագրի կնքմանը։

Համաձայն նախագծի՝ նպատակն է կողմերի միջև պաշտպանության բնագավառում հաստատել գործակցության հիմնական սկզբունքներն ու ընթացակարգերը:

Կողմերը կհամագործակցեն հավասարության, փոխադարձության և փոխշահավետության սկզբունքների հիման վրա, մասնավորապես հետևյալ ոլորտներում՝ պաշտպանական և անվտանգության քաղաքականության, ռազմատնտեսական համագործակցության, ռազմաիրավական ոլորտի գործակցության խաղաղապահ առաքելությունների և այլն։

Հայաստանի Հանրապետության և Սերբիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993-ի հունվարի 14-ին: 2011-ի ապրիլի 5-ին Բելգրադում ստարագրվել է համաձայնագիր երկու երկրների կառավարությունների միջև օդային հաղորդակցությունների մասին: Նույն օրը ստորագրվել է համաձայնագիր կառավարությունների միջև դիվանագիտական անձնագրեր կրող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին: