27 նոյեմբերի 2015 - 17:42 AMT
Հայաստանի բնակիչները ևս կարող են օգտվել «սև ուրբաթի» վաճառքների հնարավորությունից

Ամեն տարվա նոյեմբեր ամսվա վերջին ուրբաթ օրը, Սուրբ ծննդյան տոների առթիվ, ԱՄՆ–ում հայտարարվում են տարվա ամենամեծ զեղչերը, որն ընդունված է անվանել «սև ուրբաթ»։

Նոյեմբերի 27-ին «սև ուրբաթն» է, երբ ԱՄՆ բոլոր խանութները, այդ թվում` առցանց, հայտարարում են տարվա ամենամեծ զեղչերը:

Այժմ Հայաստանի բնակիչները նույնպես ունեն «սև ուրբաթի» ընթացքում առցանց խանութներից օգտվելու հնարավորություն: www.shopinamerica.am կայքում գրանցվելով և ԱՄՆ-ում անվճար հասցե ստանալով` Հայաստանում կարելի է առցանց գնումներ կատարել և գնումները ստանալ մեկ շաբաթից, «Հայփոստի» մոտակա փոստային բաժանմունքից, հայտնում է «Հայփոստ»-ի մամուլի ծառայությունը:

Բացի այդ, ՀայՓոստը «Կոնվերս բանկի» հետ համատեղ առաջարկում է 7+7 ակցիան, որի շրջանակներում կոնվերս բանկի քարտով գնումներ կատարելիս հաճախորդները կստանան 7% զեղչ առաքումից և 7% գումարի վերադարձ գնումներից: