28 նոյեմբերի 2006 - 16:21 AMT
Օլլի Րեն. Թուրքիա-ԵՄ գնացքը դանդաղեցրել է ընթացքը, սակայն չի կանգնել
Կիպրոսի հարցի լուծումը գտնելու Ֆինլանդիայի փորձերն անհաջող ավարտվեցին: Այդ մասին հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցով հանձնակատար Օլլի Րենը: «Մենք պետք է կատարենք մեր խոստումները եւ շարունակենք Թուրքիային ներկայացրած ԵՄ ծրագիրը: Բանակցությունները չեն ընդհատվում: Գնացքը դանդաղեցրել է ընթացքը, սակայն չի կանգնել»,- նշել է Րենը` ավելացնելով, որ Կիպրոսի շուրջ առաջացած դիվանագիտական ճգնաժամը կարող է որակվել` որպես «Թուրքիայի համար գնացքի վթար»:
Նա նաեւ ընդգծել է, որ Եվրահանձնաժողովը կարող է առաջարկել Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ ընթացքող բանակցությունների դադարեցում վեց կետերի համաձայն: Ի հավելումն դրան, Եվրահանձնաժողովը կոչ կանի հանել Հյուսիսային Կիպրոսի շրջափակումը, ինչպես նաեւ կդիմի ՄԱԿ-ին` կոչ անելով բանակցություններ սկսել կղզու երկու հատվածների ներկայացուցիչների հետ, գրում է Hurriyet թերթը: