1 դեկտեմբերի 2006 - 13:08 AMT
Հայ-ֆրանսիական հարաբերությունները գտնվում են աննախադեպ բարձրության վրա
ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ընդունեց ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերժ Սմեսովին: Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնել է ՀՀ ՊՆ ղեկավարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախարարը փաստեց, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները այսօր նախադեպը չունեցող բարձրության վրա են, եւ համոզմունք հայտնեց, որ հարաբերությունների ներուժը դեռեւս մեծ է` այդ թվում նաեւ ռազմական բնագավառում: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` կողմերը երկուստեք համոզմունք հայտնեցին, որ հարցի կարգավորման միակ ուղին` խաղաղ ճանապարհն է: