6 դեկտեմբերի 2015 - 19:04 AMT
Ժամը 17:00 դրությամբ հանրաքվեին մասնակցել է ընտրողների մոտ 39%-ը

Ժամը 14։00-ի դրությամբ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 1.005.333 ընտրող կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 39.17%-ը։ Համապատասխան տվյալները հրապարակված են ԿԸՀ կայքում:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները դեկտեմբերի 6-ին քվեարկում են կիսանախագահական կառավարման համակարգից խորհրդարանականի անցում նախատեսող սահմանադրական փոփոխությունների համար: Առավոտյան ժամը 08:00-ից գործում է 1997 ընտրատեղամաս, որոնք կփակվեն ժամը 20:00-ին:

Սահմանադրական փոփոխությունները ենթադրում են նախագահի ընտրության անուղղակի համակարգ, նախագահի լիազորությունների զգալի կրճատում և խորհրդարանի, կառավարության և վարչապետի դերի մեծացում, ընտրությունների մեծամասնական համակարգի վերացում և ամբողջական անցում խորհրդարանի ձևավորման համամասնական համակարգին:

Երևանում քվեարկել է ընտրողների 36.10%-ը, Արագածոտնում՝ 42.12%-ը, Արարատում՝ 50.52%-ը, Արմավիրում՝ 40.20%, Գեղարքունիքում՝ 40.18%, Լոռիում՝ 36.85%, Կոտայքում՝ 39.26%, Շիրակում` 31.82%, Սյունիքում՝ 51.11%, Վայոց Ձորում՝ 45.14%, Տավուշում` 39.1%.

Հանրաքվեի վերաբերյալ վերջին զարգացումները՝ PanARMENIAN.Net թարմացվող լրահոսում: