7 դեկտեմբերի 2015 - 12:49 AMT
Արթուր Աբրահամը՝ «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակակիր

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամին է շնորհվել «Բեռլինի չեմպիոն-2015» մրցանակը:

Այս մասին հայտնում է Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը:

«Արթուր թագավորը» պաշտպանել է WBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ 2015-ի հուլիսի 18-ին հաղթանակ տանելով գերմանացի Ռոբերտ Շտիգլիցի նկատմամբ:

Աբրահամն IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոս է ունեցել 2005-2009-ին։ Բազմաթիվ անգամ ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ։