4 դեկտեմբերի 2006 - 14:56 AMT
ՆԱՏՕ-ն կօգնի Հայաստանին հաղթահարել ճգնաժամերն ու արտակարգ իրավիճակները
Հայաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի հետ Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի (IPAP) առավել ակտիվ մասնակիցը: Երկուշաբթի օրը Երեւանում նման հայտարարությամբ է հանդես եկել հակաճգնաժամային կարգավորման հարցով ՆԱՏՕ-ի փորձագետ Էվերտ Սոմերը: «Հենց Հայաստանի ակտիվությունը IPAP շրջանակներում ընթացող գործողություններում թույլ տվեց մեզ, մեր հերթին, սկսել օգնել Հայաստանին ճգնաժամերի կարգավորման բնագավառում»,- նշել է նա: Թորձագետի խոսքերով, Դաշինքը պատրաստ է հանրապետությանը ամբողջական աջակցություն ցուցաբերել ճգնաժամային եւ արտակարգ իրավիճակների հաղթահարմանն ուղղված ծրագրերի իրագործման աջակցության հարցում: «Ես վստահ եմ, որ մեր ներկայությունը Հայաստանում Հայաստանի եւ Դաշինքի համագործակցության հաջողության խթանիչն ու գրավականը կդառնան»,- ամփոփել է Է. Սոմմերը: Նշենք, որ Երեւանում դեկտեմբերի 4-5` IPAP շրջանակներում սեմինար է անցնում` նվիրված Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի Փրկարարական ծառայությությունների փոխգործողությանը, հայտնում է «Նովոստի-Առմենիան»: