5 դեկտեմբերի 2006 - 16:02 AMT
Էրդողանը ԵՄ-ի մասին. Թուրքիայի անջատումը բանակցային սեղանից մեծ սխալ կլինի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը նախազգուշացրել է Եվրամիությանը երկրի` Եվրամիությանն անդամակցության վերաբերյալ բանակցությունների դադարեցումից: «ԵՄ-ն չպետք է կորցնի գլոբալ տեսունակությունը»,- հայտարարել է Էրդողանը եւ հավելել, որ «Թուրքիայի անջատումը բանակցային սեղանից մեծ սխալ կլինի»: Թուրք վարչապետն այդ հայտարարությունը կատարել է ի պատասխան բանակցությունների մասնակի դադարեցման վերաբերյալ Եվրահանձնաժողովի նախապատրաստած հանձնարարականի:

Այսօր ավելի վաղ ԵՄ-ում նախագահող Ֆինլանդիայի վարչապետ Մատտի Վանխանենը հայտարարել է, որ բանակցությունների մասնակի դադարեցման վերաբերյալ առաջարկը «լավ հիմք է ապահովում» այդ հարցի որոշման համար, որը հանդիսանում է ԵՄ արտգործնախարարների` 2006 թվականի դեկտեմբերի 11-ին կայանալիք հանդիպման օրակարգի հարցերից մեկը:

Մ. Վանխանենի խոսքերով, հանդիպման ընթացքում նախատեսվում է որոշում ընդունել Եվրահանձնաժմբի առաջարկների վերաբերյալ: Մ. Վանխանենը նշել է, որ բանակցային գործընթացը գտնվում է «բարդ իրավիճակում», Թուրքիայի` ԵՄ մտնելու վերաբերյալ հարցի շուրջ աշխատանքը շարունակվում է: «Գնացքը դանդաղեցրել է ընթացքը, սակայն ուղղությունը նույնն է մնում»,- հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետը, հայտնում է ՌԲԿ-ն: