
Տնային տնտեսությունների (տ/տ) 8.9%-ը 2011-2014-ը ներգրավված են եղել արտաքին և ներքին միգրացիոն գործընթացներում, որոնք կազմել են տ/տ 15 և բարձր տարիքի անդամների 10.3%:
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «Հայաստանի ժողովրդագրական ժողովածու, 2015»-ի տվյալներով, 2011-2014-ը միգրացիոն գործընթացներում ներգրավված 15 և բարձր տարիքի տ/տ անդամների 65.4%-ը (մոտ 171 հազ. մարդ) 2014թ. դրությամբ դեռևս բացակայել են և գտնվել են` ՀՀ այլ մարզում, ք.Երևանում, տվյալ մարզի այլ բնակավայրում կամ այլ երկրում, 34.6%-ը (90 հազ.մարդ) վերադարձել են մեկնումներից, իսկ 0.6%-ն առաջին անգամ են ժամանել տվյալ բնակավայր (14.5 հազ.մարդ):
Նշված ժամանակահատվածում արտաքին և ներքին միգրացիոն տեղաշարժերում ընդգրկված տնային տնտեսությունների 15 և բարձր տարիքի անդամների` 19.6%-ի տեղաշարժերը 2014թ. դրությամբ եղել են ներհանրապետական` Երևան քաղաքում/ՀՀ մարզերում, 10.1%-ը` ԼՂՀ-ում, իսկ մնացած 70.3%-ը` միջպետական, որի գերակշիռ մեծամասնությունը` 89.6%-ը Ռուսաստանի Դաշնությունում 2011-2014-ին իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2014թ.-ի դրությամբ դեռևս չվերադարձած, 15 և բարձր տարիքի տ/տ անդամների 14.3%-ի բացակայության տևողությունը հաշվետու ժամանակաշրջանի դրությամբ կազմել է՝ 3 ամիս և պակաս, 51.1%-ինը՝ 4-12 ամիս, իսկ 34.6%-ինը՝ մեկ տարի և ավելի:
Ըստ աղբյուրի, 2011-2014-ը 3 ամիս և ավելի ժամկետով իրենց մշտական բնակավայրից բացակայած՝ մեկնած և 2014թ.-ի դրությամբ, դեռևս չվերադարձած 15 և բարձր տարիքի տ/տ անդամների 19.5 %-ը գտնվել են ՀՀ տարածքում՝ ք.Երևանում, ՀՀ մարզերում, 13.7%-ը` ԼՂՀ-ում, իսկ 63.7%-ի գտնվելու վայրը եղել է Ռուսաստանի Դաշնությունը, 3.1 %-ինը՝ ԱՊՀ այլ երկրներ, ԱՄՆ, Կանադա կամ այլ երկիր, գրում է Panorama.am-ը:
2011-2014-ը 3 ամիս և ավելի տևողությամբ արտաքին միգրացիոն գործընթացներում ներգրավված և 2014թ. դրությամբ դեռևս արտերկրներից չվերադարձած տ/տ անդամների (առանց ներհանրապետական տեղաշարժերի) մոտ 60%-ի ՀՀ-ից բացակայելու տևողությունը կազմել է 4-12 ամիս, իսկ 40%-ինը` մեկ տարի և ավելի:
Ըստ ՄԱԿ-ի մեթոդաբանության, ուսումնասիրվող ժամանակահատվածում (2011- 2014թթ.) արտաքին միգրանտները կազմել են հաշվառման ժամանակ երկրից 3 ամիս և ավելի ժամկետով բացակայած տ/տ անդամների (չվերադարձածների)` 97%-ը (մոտ 113 հազ.մարդ), որոնցից կարճաժամկետ միգրանտները` 4-12 ամիս տևողությամբ երկրից բացակայածները (որում չեն ներառվել` հանգստի, նկերներին/բարեկամներին այցելության, արձակուրդի, գործնական, առողջական կամ կրոնական ուխտագնացության մեկնածները) կազմել են արտաքին միգրանտների համակցության 60%-ը, իսկ երկարաժամկետ միգրանտները` մեկ տարի և ավելի ժամկետով բացակայածները` 40%-ը: