7 դեկտեմբերի 2006 - 17:50 AMT
Հայաստանը մի քանի օրով առանց օրհներգի մնաց
Առաջիկայում Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստ է հրավիրվելու «Օրհներգի մասին» օրենքը վերջնական ընթերցմամբ ընդունելու համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «Ցավոք, մենք չենք հասցրել ընդունել օրենքը երկրորդ եւ երրորդ ընթերցմամբ, դա շատ տհաճ է, սակայն փաստորեն այս մի քանի օրը Հայաստանը, իրավական տեսանկյունից, օրհներգ չի ունենա»,- նկատել է վարչապետը: Խոսելով նման իրավիճակի գոյացման պատճատռներից` Մարգարյանը նկատել է, որ, նրա գնահատականներով, օրենքի վերջանական ընդունման համար պարզապես խորհրդարանի աշխատանքային ժամանակը չի հերիքել: «Չի կարելի հաշվի չառնել այն փաստը, որ տվյալ օրենքը կարգավորում է մի հարց, որը մենք չենք կարող արագացված ժամանակով դիտարկել»,- նկատել է նա, հայտնում է Regnum-ը: