8 դեկտեմբերի 2006 - 13:53 AMT
ՆԱՏՕ-ն կարող է արագացնել հակամարտությունների կարգավորումը Հարավային Կովկասում
Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից մեկն է: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանը: Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի Անհատական համագործակցության գործողությունների ծրագրի (IPAP) մեկնարկը, ինչպես նաեւ մասնակցությունը Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրին համապատասխանում է երկրի անվտանգության հարցերին: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Հարավային Կովկասն ունի Դաշինքի համար ռազմավարական նշանակություն, եւ երեք երկրների ներգրավված լինելը IPAP ծրագրում կարող է բարենպաստ ազդեցություն ունենալ երկրների միջեւ հարաբերությունների նորմալացմանը: «Դա վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը: Երկու դեպքում էլ ՆԱՏՕ-ն կարող է դրական դեր կատարել»,-ընդգծել է ՀՀ ԱԳ փոխնախարարը: