8 դեկտեմբերի 2006 - 16:58 AMT
15-ամյա Նարեկ Քոչարյանի մարդասպանները գտնվե՞լ են
Պոդմոսկովյայի դատախազությունը բացահայտել է Հայաստանի 15-ամյա քաղաքացու` սույն տարվա նոյեմբերին կատարված սպանությունը: «Սպանությունն իրոք բացահայտված է, այս գործով ձերբակալվել են Իվանտեեւկայի չորս երիտասարդ բնակիչներ: Ձերբակալվածների շարքում բուհերի եւ տեխնիկումների ուսանողներ են»,- հայտնել են Մոսկվայի շրջանի դատախազության մամլո ծառայությունում, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:

Հիշեցնենք, որ Նարեկ Քոչարյանը սպանվել է 2006 թվականի նոյեմբերի 11-ին Մոսկվայի շրջանի Իվանտեեւկա քաղաքի երկաթուղային կայարանում: Դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՌԴ ՔՕ 111 հոդվածի 4-րդ մասով (ծանր մարմնական վնասվածնքերի պատճառում` անզգուշությամբ հանգեցրած մահվան):