8 դեկտեմբերի 2006 - 17:29 AMT
Հունաստանը խստացրել է իր դիրքորոշումը Թուրքիայի հարցում
Հունաստանը հայտարարում է, որ Թուրքիան պետք է բացի իր բոլոր նավահանգիստերն ու օդանավակայանները Կիպրոսի համար, ինչը հանդիսանում է Եվրամիության հետ համաձայնագրի մի մասը Թուրքիայի եւ ԵՄ միջեւ բանակցությունները սկսելու համար: Ինչպես գրում է The New Anatolian-ը, Հունաստանի արտգործնախարարության մամլո քարտուղար Գեորգիոս Կումուտսակոսը ասել է, որ Թուրքիայի հետ մաքսային համաձայնագիրը, ստորագրված 2005 թվականի հուլիսին եւ հայտնի` որպես Անկարայի արձանագրություն, պնդում է, որպեսզի Թուրքիան բացի իր տարածքը արձանագրության բոլոր երկրների, այդ թվում հունական Կիպրոսի համար: Կումուտսակոսի խոսքերով, ԵՄ-ն պետք է Թուրքիային «խիստ հեռագիր» հղի բանակցությունների դադարեցման մասին Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ, որոնք առաջարկվել էր սառեցնել: Առաջին անգամ Հունաստանը հանդես է գալիս նման խիստ դիրքորոշմամբ: «Մենք չենք կարծում` ութ հոդվածը բավական է: Եթե դուք աջակցում եք որեւէ մեկին, ապա դուք պետք է տեղյակ լինեք` ինչպես են նրանք կատարում իրենք պարտավորությունները»,- ասել է Կումուտսակոսը: