16 հուլիսի 2003 - 19:09 AMT
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԵՆԱՏԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՆԴԵՍ Է ԵԿԵԼ Ի ՕԳՈՒՏ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆ
Նախօրեին Փարիզում Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կայացած հանդիպման ընթացքում Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեն հանդես է եկել ժամանակին ֆրանսիական Սենատի ջանքերով մեկնարկած Հարավային Կովկասի երեք երկրների խորհրդարանների խոսնակների հանդիպումները վերսկսելու նախաձեռնությամբ: Ինչպես հայտնում է «Մեդիամաքս» գործակալությունը, Կ. Պոնսլեն արտահայտվել է նաեւ Երեւանի եւ Ստամբուլի քաղաքապետերի հանդիպումները նոր ձեւաչափով շարունակելու օգտին: Կողմերը շոշափել են նաեւ Հարավային Կովկասում չկարգավորված հակամարտությունների հարցը` ընդգծելով տարածաշրջանի շուտափույթ կայունացման անհրաժեշտության մասին: