29 դեկտեմբերի 2015 - 16:44 AMT
Աբրահամյան. 2016-ին Կառավարության կազմը կփոփոխվի

2016-ին կառավարության կազմը կկրճատվի: Այդ մասին դեկտեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Նա, սակայն, չի մանրամասնել, թե որ նախարարությունները 2016-ին կդադարեն գործել հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

ՀՀ կառավարության կառուցվածքը նախկինում արդեն փոփոխվել էր, մասնավորապես, 2015-ին միավորվել էին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, 2014-ին պետական եկամուտների կոմիտեն միավորվել է ֆինանսների նախարարության հետ: