Հալեպի Սբ Աստվածածին եկեղեցում հունվարի 6-ին մատուցվել է պատարագ՝ Սուրբ Ծննդյան տոնի առթիվ: Այս մասին գրում է Ռադիո երազը ֆեյսբուքյան իր էջում:
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը:
Ներքին հակամարտությունից առաջ Սիրիայում բնակվում էր ավելի քան 100.000 հայ, որոնց մեծ մասն ապրում էր երկրի հյուսիսում` Հալեպ գավառում և հյուսիս-արևելքում` էլ-Խասակե գավառում։ Դամասկոսում բնակվում էր մոտ 7.000 հայ։
Հայաստանում ընդհանուր առմամբ ապաստան են գտել մոտ 16.000 սիրիահայ: