6 հունվարի 2016 - 17:14 AMT
Քաղաքապետարան. Ճամփեզրին կայանած մեքենաները խոչընդոտում են ձնամաքրման աշխատանքներին

Մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում անընդհատ ժամանակացույցով շարունակվում են ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքները: Դեկտեմբերի 6-ի կեսօրի դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից, տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվությանև հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Զուգահեռաբար իրականացվում են նաև աղի և ավազի խառնուրդով ճանապարհների մշակման աշխատանքներ:

Փողոցների որոշակի հատվածներում մաքրման և ձնահեռացման աշխատանքներին զգալիորեն խոչընդոտում են ճամփեզրին տևական ժամանակ կայանած մեքենաները: Հաշվի առնելով այս հանգամանքը, աշխատանքներն առավել լիարժեք կազմակերպելու համար քաղաքապետարանը վարորդներին հորդորում է հնարավորին արագ ազատել նշված ճանապարհահատվածները:

Կարդացեք նաև՝ Օդերևութաբան. Հունվարի 8-ից տեղումների ինտենսիվությունը բավականին կաճի