Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը շարունակում է մնալ մի շարք ակումբների տրանսֆերային հետաքրքրությունների առանցքում:
Արասի ծառայություններով ներկայում հետաքրքրվում են Հոլանդիայում և ԱՄՆ-ում: «Սպարտակը» պատրաստ է հրաժարվել ֆուտբոլիստի ծառայություններից ոչ պակաս, քան 3 միլիոն եվրոյի դիմաց, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Tert.am-ը:
Օզբիլիսը ռուսական ակումբ է տեղափոխվել 2013-ին: Ընդհանուր առմամբ, մասնակցած 35 խաղում 3 գոլ է խփել: