16 դեկտեմբերի 2006 - 15:12 AMT
Ռուսաստանի դիրքորոշումը Ղարաբաղում կայացած հանրաքվեի վերաբերյալ արտացոլված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում
ՌԴ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում հանրաքվեի անցկացման վերաբերյալ արտացոլված է ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունում, որը ստորագրել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: Այդ մասին Բաքվում հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: «Ես համոզված չեմ, որ Լեռնային Ղարաբաղում կայացած հանրաքվեն դրական ազդեցություն կունենա ղարաբաղյան հակամարտության կարգավորման վրա»,-նշել է Իստրատովը, հաղորդում է Analitika.az-ը: