16 հուլիսի 2003 - 19:04 AMT
ՀՀ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ Ս. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Օրերս Սանկտ Պետերբուրգում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Սուրեն Պետրոսյանը, որը գտնվում է միջազգային հետախուզման մեջ` ծանր հանցանքների կատարման կասկածանքով: Ինչպես տեղեկացնում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, ձերբակալվածը կասկածվում է նաեւ 1999 թվականի հոկտեմբերին Հայաստանի խորհրդարանում ահաբեկչությանը մասնակցության մեջ: 47-ամյա Պետրոսյանը ձերբակալվել է այս տարվա մայիսին, եւ օրերս որոշվել է նրա էքստրադիցիայի հարցը Հայաստան: Ձերբակալման պահին նրա մոտ հայտնաբերվել են կեղծ փաստաթղթեր, որոնցով նա վերջին 4 ամիսը բնակվել է Սանկտ Պետերբուրգում: Միեւնույն ժամանակ, ինչպես «Մեդիամաքս» գործակալությանը հայտնել են Հայաստանի գլխավոր դատախազության մամուլի ծառայությունում, Սուրեն Պետրոսյանը ոչ մի առնչություն չունի Հայաստանի խորհրդարանում կատարված ահաբեկչության հետ: