18 հունվարի 2016 - 14:57 AMT
Նոր հնարավորություններ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Ինտերնետ օգնականի» բջջային տարբերակում

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի թարմացված բջջային տարբերակը, որը թույլ է տալիս օգտվել բջջային ծառայությունները վերահսկելու ընդլայնված հնարավորություններից. գտնել ռոումինգ ծառայություններին և սակագնային պլաններին վերաբերող անհրաժեշտ տեղեկությունները, ծանոթանալ հատուկ առաջարկներին, ծածկույթի քարտեզին և ընկերության սպասարկման կենտրոնների հասցեներին ու աշխատանքային ժամերին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Հավատարիմ մնալով հաճախորդամետ գործելակերպին՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստեղծել է «Ինտերնետ օգնական» ինքնասպարկման պորտալի պարզ և հարմարավետ բջջային հավելվածը՝ iOS և Android օպերացիոն համակարգով աշխատող սմարթֆոնների համար: Հավելվածը հնարավորություն է տալիս փնտրելու ապրանքատեսակների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ՝ նպատակ ունենալով բարձրացնել բաժանորդների իրազեկվածությունը և ծառայությունների կառավարման արդյունավետությունը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: