Համաշխարհային բանկը մեկնարկում է Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը, որի նպատակն է աջակցել ՀՀ կառավարությանը՝ զարգացնել աղետների դիմակայունությունը:
Հայաստանը տեղակայված է աշխարհում սեյսմիկ իմաստով ամենից ակտիվ գոտում: Համաշխարհային բանկի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միջինում երկրաշարժերի պատճառով Հայաստանի ՀՆԱ-ին տարեկան երեք տոկոսի չափով վնաս է հասցվում:
Ծրագրի ներկայացման նպատակով հունվարի 20-ին հրավիրված համաժողովի ընթացքում քննարկվեցին ծրագրի մանրամասները, դրա իրականացման տարբերակները:
Հանդիպմանը ներկա՝ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին իր խոսքում նշել է, որ Ճապոնիան և Հայաստանը կարող են միմյանց օգնել՝ պայքարելու աղետների դեմ, գրում է «Ա1+»-ը:
Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագիրը նպատակ ունի բարելավել աղետների ռիսկի տեղեկատվությունը, խթանել աղետների ռիսկի նվազումը, ուժեղացնել աղետների պատրաստվածությունը, բարելավել աղետների ֆիսկալ ռիսկերը և ռիսկի ֆինանսավորման տարբերակները: Ծրագիրը հնարավոր է դարձել Զագացող երկրներում աղետների ռիսկի կառավարման ուղղորդմանն ուղղված Ճապոնիայի և Համաշխարհային բանկի, ինչպես նաև զարգացման այլ գործընկերների համատեղ ծրագրի շնորհիվ: