Ֆինլանդիան մտադիր է արտաքսել մոտ 20 000 ներգաղթյալի, որոնք հավակնում են փախստականի կարգավիճակի, ինչը կազմում է վերջին տարում այդ երկիր ժամանած ներգաղթյալների մոտ 60%-ը, հայտնել է Reuters-ը:
Դա կկազմի մոտ 20 000 մարդ, սակայն եթե փախստականի կարգավիճակից կամավոր հրաժարվողների թիվն աճի, փոփոխություններ կարող են լինել»,-ասել է Ֆինլանդիայի ներքին գործերի գրասենյակի պետ Պյավի Ներգը` հավելելով, որ դիմումներից արդեն հրաժարվել է մոտ 4 000 միգրանտ:
Ըստ Ներգիի, այդ թիվը շատ չի գերազանցի Ֆինլանդիայում մերժում ստացողների քանակը, սակայն անցյալ տարի ներգաղթյալների թիվը սովորականից շատ ավելի է եղել: 2014-ին փախստականի կարգավիճակ Ֆինլանդիայում չի ստացել ցանկացողների 56%-ը` կամ 3 651 մարդ: 2015-ին Ֆինլանդիա է ժամանել մոտ 32 000 ներգաղթյալ, հիմնականում` Իրաքից:
Երկրից կամավոր հեռացողների և արտաքսման ենթակաների համար կկազմակերպվեն տարանցիկ կենտրոններ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ֆինլանդիայի հարևան Շվեդիան մտադիր է մոտ 80 հազար ներգաղթյալիլ արտաքսել Սիրիա և Աֆղանստան:
Ըստ Միգրացիայի միջազգային կազմակերպության, միայն նոր տարվա առաջին 26 օրում ծովով Եվրոպա է ժամանել արդեն 47 հազար ներգաղթյալ և փախստական: 2015-ին Եվրոպայի ափ է հասել 1 միլիոն 11 հազար 712 մարդ: Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: