
Մարդու իրավունքի պաշտպանի թեկնածուները ԱԺ պետաիրավական հանձնաժողովին պետք է ներկայացվեն հնգօրյա ժամկետում: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ հայտարարել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Վերջինս հիշեցրել է, որ խորհրդարանը երեկ ընդունել է ՄԻՊ թեկնածուների առաջադրման կարգը, ինչից բխում է, որ մինչև փետրվարի 9-ը ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի անդամները պետք է հանձնաժողով ներկայացնեն թեկնածուներին, գրում է Tert.am-ը:
ՄԻՊ պաշտոնին նախնական հայտարարությունների համաձայն հավակնում են մի քանի թեկնածու:
Փետրվարի 2-ին 89 կողմ, 16 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն փետրվարի 3-ին ընդունել է «ՄԻՊ ընտրության կարգի» մասին ԱԺ որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որով օբուդսմենի թեկնածու է առաջադրելու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը:
Հունվարի 18-ին ՀՀ Ազգային ժողովում ստացվել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի երկրորդ հրաժարականը: Իր հրաժարականի մասին օմբուդսմենը հայտարարել է հունվարի 12-ին: Ըստ օրենքի, օմբուդսմենի լիազորությունները դադարում են, եթե նա Ազգային ժողովին հրաժարական ներկայացնելուց ոչ ուշ, քան 10 օր հետո կրկնում է իր հրաժարականը:
Կարեն Անդրեասյանը անցել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պարտականությունների կատարմանը 2011-ի մարտի 3-ից:
Կարդացեք նաև՝ ԱԺ. ՄԻՊ թեկնածուին կառաջադրի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը
ՀՀ օմբուդսմենը ԱԺ է ներկայացրել 2-րդ հրաժարականը և խոսել պատճառների մասին