15 հունվարի 2007 - 13:48 AMT
Անօրինական հայերի թիվը Թուրքիայում շատ չափազանցված է
Անօրինական հայերի թիվը Թուրքիայում կազմում է ընդամենը 10-15 հազար եւ նրանք հիմնականում հասարականա բնագավառում են աշխատում. նրանք երեխաներ են խնամում, տնային տնտեսությամբ են զբաղվում, քիչ թվաքանակով մարդիկ զբաղվում են փոքր բիզնեսով: Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին արժանահավատ աղբոյւրներից, հայ անօրինականների 70 հազարի հասնող թվաքանակի վերաբերյալ ինֆորմացիան թուրքական կառավարության կողմից օգտագործվում է պրոպագանդայի նպատակով: Աղբյուրը նաեւ նշել է, որ հայերը գրեթե չեն զբաղվում հնագույն մասնագիտություն համարվող մարմնավաճառությամբ, ինչպես հաճախ նշում են այդ մասին: «Այդ ասպարեզը վաղուց եւ ամուր զբաղեցրել են Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչները եւ հայուհիներն այնտեղ անելու ոչինչ չունեն. չափազանց ուժեղ մրցակցություն է»,- նշել է նա: