15 հունվարի 2007 - 16:32 AMT
Կարս-Ախալքալաք-Թբիլսի-Բաքու երկաթուղին վնասաբեր նախագիծ է
Թուրքիայի բիզնես-շրջանակները դեմ չեն Հարավային Կովկասի տարածաշրջանում հավելյալ երկաթուղու գոյությանը: Սակայն տնտեսական տեսանկյունից, Կարս-Ախալքալաք-Թբիլսի-Բաքու նոր երկաթուղու կառուցումը բավականին վնասաբեր նախագիծ է: Այդ մասին Երեւանում հայտարարել է Հայ-թուրքական տնտեսական հարաբերությունների զարգացման խորհրդի (TABDC) համանախագահ Կաան Սոյակը` պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին` ճանապարհի կառուցման նպատակահարմարության մասին: Նրա խոսքերով, Կարս-Գյումրի երկաթուղու վերանորոգումը ավելի էժան կարժենա եւ շահույթ կբերի տարեկան 10 մլն. տոննա բեռ թողունակությամբ: