ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկա Կաներվան Քրիստիան Վիգենին նշանակել է Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ:
Դեռ հայտնի չէ, թե նորանշանակ հատուկ ներկայացուցիչը երբ կայցելի տարածաշրջան: Հատուկ ներկայացուցիչը բոլոր ջանքերը կգործադրի մեծ կարևորություն ունեցող տարածաշրջանային խնդիրների լուծման համար, հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Քրիստիան Վիգենին այդ պաշտոնում կփոխարինի Ժոաո Սոարեշին:
Ժոաո Սոարեշը Հարավային Կովկասում ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում էր 2011-ի հուլիսի 10-ից: ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնը թափուր էր մնում Գորան Լենմարկերի գործունեության ավարտից հետո և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆտիմիուն որոշեց այդ պաշտոնում առաջադրել Ժոաո Սոարեշին, որին լավ են ճանաչում ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում:
Լենմարկերն ավարտեց իր գործունեությունը Լեռնային Ղարաբաղի և Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցչի պաշտոնում նախորդ տարի, երբ չվերընտրվեց 2010թ. սեպտեմբերին Շվեդիայում կայացած խորհրդարանական ընտրություններում: